Ֆրանսիայում ներգաղթյալների ճամբարում տեղի ունեցած ընդհարումից հետո տուժածների թիվը հասել է 10-ի
Ֆրանսիայի հյուսիսում տեղակայված ներգաղթյալների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով BFMTV-ին:
Հրապարակման համաձայն՝ կոնֆլիկտը սկսվել է տարբեր էթնիկական խմբերի միջև: Էթնիկ խմբերի դիմակայությանը միջամտել են ոստիկանական հատուկ նշանակության ուժերը, որոնք արցունքաբեր գազ և մահակներ են կիրառել նրանց դեմ։ Միջադեպի արդյունքում հրդեհ է սկսվել ճամբարում, որը շատ արագ տարածվել է ճամբարում և գրեթե ամբողջությամբ ոչնչացրել այն:
ԶԼՄ-ների փոխանցմամբ, ճամբարում բնակվում է մոտ 1500 ներգաղթյալ՝ քուրդ և աֆղան։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին