Բերբերյան. Գարու սերմացուի ներկրումը կամայական քայլ է
«Պետության կողմից գարու սերմացուի ներկրումը կամայական քայլ է»: Panorama.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով գյուղացիներին սուբսիդավորմամբ սերմացուի տրամադրմանը:
Նա բացատրում է, որ գարու շահութաբերությունը ցածր է, պետք է Հայաստան ներմուծել թանկարժեք կուլտուրաների սերմացու, օրինակ՝ լոլիկի:
Բերբերյանի ներկայացրածով, մեկ հեկտարի հաշվարկով անջրդի հողատարածքում գարին աճեցնելուց գյուղացին կունենա 200 դոլարի եկամուտ, իսկ ջրվող հողատարածքում՝ 500 դոլարի:
«Մեր գյուղացին պետք է մշակի թանկարժեք կուլտուրաներ, որպեսզի մեկ հա-ի հաշվարկով ոչ թե 200-300 դոլարի շահույթ ստանա, այլ 2-3 հազար դոլարի, որ Հայաստանը չլքի: Իսկ եթե հաշվարկում են, որ 300 դոլարի շահույթ պետք է ստանա, դա հենց ինքնաթիռի տոմսի գինն է: Թե ինչու են գարին ընտրել, ես մնում եմ զարմացած, կամայական քայլեր են անում»,-կարծիք հայտնեց միավորման նախագահը:
Բերբերյանը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ գարու՝ 500 տոննա սերմացուն մնաց պահեստներում, պահանջարկ չկար:
«Այսօր, եթե չեմ սխալվում, 150 տոննա գարի է բաժանվել: Ես կարծում եմ, որ ամբողջությամբ այս անգամ էլ սերմացուն չի բաժանվի»,-ասաց գյուղատնտեսը, ավելացնելով, որ հետևողական է լինելու, որպեսզի պարզի, թե ինչու է գարու սերմացու ներկրվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները