Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրել. Է.Նալբանդյան
«Հայաստանն ու Վրաստանը պարբերաբար կրկնում են, որ երկրու երկրների միջև խնդիրներ չկան, այլ կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են»,-Երևանում Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների ավարտից հետո մամուլի համար հայտարարության մեջ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-12-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Նախարար Նալբանդյանն ասաց, որ այսօր կայացած բանակցությունների ընթացքում անդրադարձել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
«Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրել, առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ոգով»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:
Նրա խոսքով, տնտեսական համագործակցությունն առաջընթաց է արձանագրել, արդյունավետ գործունեություն է ծավալում համատեղ միջկառավարական հանձնաժողովը: Է. Նալբանդյանն ասաց, որ բանակցությունների ընթացքում քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող բազմաթիվ հարցեր, անդրադարձել են երկու երկրների միջև առկա ընդգրկուն իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը:
Նախարարի խոսքով, զրույցի ընթացում արծարածել են վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը: Է. Նալբանդյանն ասաց, որ երկու երկրի փոխգործակցության կարևոր բաղադրիչն է տարածաշրջանում կայնության շուրջ շահագրգիռ երկխոսությունը:
«Վրացի գործընկերոջս տեղեկացրեցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի համատեղ ջանքերի մասին: Այս առումով մենք կարևորում ենք Վրաստանի շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին