Իրանում նախագահի առաջին կին թեկնածուն է գրանցվել
Իրանում նախագահի առաջին կին թեկնածուն է գրանցվել,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ մայիսի 19-ին Իրանում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Այսօրվանից սկսվում է նախագահի թեկնածուների գրանցումը, որից հետո Սահմանադրության պահապանների խորհուրդը պետք է ուսումնասիրի թեկնածուների գործերը և հաստատի նրանց թեկնածությունները:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ընտրական շտաբում այսօր գրանցվել է առաջին կին թեկնածուն, որի անունը Շոլե Հաջ Միրֆաթահ Թաբրիզի է, մասնագիտությամբ քաղաքագիտության դոկտոր է, անկուսակցական:
Կին թեկնածուին ուղեկցող անձանցից մեկը «Թասնիմ»-ի լրագրողին ասել է, որ Միրֆաթահ Թաբրիզին տեղյակ է, որ ԻԻՀ կանանց մասին օրենքի համաձայն՝ չի կարող նախագահ դառնալ, սակայն նա ցանկանում է այս հնարավորությունից օգտվել: