ԿԳՆ. Իրենց վնասած աշակերտների դպրոցի տնօրենը հրավիրվել է նախարարություն
Կրթության և գիտության նախարարությունում թիվ 127 դպրոցի աշակերտների ինքավնասման դեպքը չեն շտապում որակել: «Ոստիկանությունը զբաղվում է դրանով, համապատասխան գնահատական կտրվի»,-Panorama.am-ին ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
Նրա խոսքով, դպրոցի տնօրենը հրավիրվել է նախարարություն, անհրաժեշտ պարզաբանումներ կտրվեն:
«Ավելի մանրամասն տեղեկություններ կարող ենք տրամադրել տնօրենի պարզաբանումները ստանալուց հետո»,-ասաց նա:
Նշենք, որ լրատվամիջոցները գրեցին, որ երեխաներն իրենց վնասել են դասագրքերի գումարը վճարել չկարողանալու պատճառով: Վարչության պետը մինչ տնօրենի՝ ԿԳՆ գալը նրա հետ խոսել է հեռախոսով:
«Որքան ես հասկացա, մեկ երեխայի վարձավճարի հետ կապված խնդիր կա, մյուսի հետ նման խնդիր չկա»,-ասաց նա:
Արշակյանի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել դպրոցից դուրս: Նրանց մոտ առողջական որևէ խնդիր չկա:
«Այլ մանրամասներ կհայտնի ոստիկանությունը փորձաքննություններից հետո»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին