Կլիչկոն ցանկանում է անվանափոխել Կիևի Հաղթանակի պողոտան
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն առաջարկել է անվանափոխել Հաղթանակի պողոտան և այն կոչել Բրեստ-Լիտովսկի պողոտա։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ որոշման նախագիծը հրապարակվել է քաղաքային խորհրդի կայքում։
Նշվում է, որ որոշման նպատակն է՝ «վերադարձնել պողոտայի պատմական անունը»։
Փաստաթուղթը գտնվում է երկու հանձնաժողովների վերանայման տակ։ Վերջնական որոշումը կկայացնեն Կիևի քաղաքային խորհրդի նիստում։
Հաղթանակի պողոտան ներկայիս անունը կրում է 1985 թվականից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին