Վրաստանը և Հայաստանը ունեն դեռ չօգտագործված մեծ ներուժ. Միխեիլ Ջանելիձե
Երևանում Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների ավարտից հետո մամուլի համար հայտարարությունը Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն սկսեց շնորհավորանքով. «Շնորհավորում եմ ընտրությունների հաջող անցկացման և խորհրդարանական կառավարման համակարգի անցման կապակցությամբ»:
Վրաց նախարարն ասաց, որ հայ գործընկերոջ հետ այսօրվա հանդիպմանը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցությունը Հայաստանի և Վրաստանի միջև. «Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները, ընգծվել է երկու կողմերի ձգտումն ավելի ինտենսիվ դարձնել քաղաքական երկխոսությունը: Նաև քննարկել ենք առկա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, համագործակցության զարգացման այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթության, արվեստի ոլորտները:
Վրաստանը և Հայաստանը ունեն դեռ չօգտագործված մեծ ներուժ: Նշվել է երկու երկրների տարանցիկ ներուժի օգտագործման կարևորությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմամբ, այդ թվում Սևծովյան նավահանգստի ենթակառուցվածքերի օգտագործմամբ»:
Միխեիլ Ջանելիձեն նշեց, որ երկկողմ հարաբերությունների հարցերի հետ միասին հատուկ անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակության ընդլայնմանը, տարածաշրջանում առկա մարտահրավերներին:
«Մենք քննարկել ենք իրավիճակը Վրաստանի օկուպացված շրջաններում, միաժամանակ ընդգծել ենք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման կարևորությունը տարածաշրջանի երկրների կայուն զարգացման համար»,- ասաց նա:
Վրաց նախարարն իր գոհունակությունը հայտնեց բանակցությունների արդյունքների վերաբերյալ և հաստատեց իր պատրաստակամությունը լիովին նպաստել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:
«Հայաստանն ու Վրաստանը բազմադարյա բարեկամության և բարիդրացիության ավանդույթներով են կապված, սակայն 2017-ը յուրահատուկ տարի է երկկողմ հարաբերությունների համար. մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել վստահության վրա հիմնված փոխշահավետ գործընկերության զարգացում»,- նշեց Միխեիլ Ջանելիձեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին