Դավթաշենում ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է
Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Պարզվել է, որ Երևան քաղաքի Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմացի ծառերը հատող անձը հանդիսանում է Ա.Ս, որը 2017 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 11:30-ին բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանական բացատրություն է տվել, որ 2017 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն պատկանող բենզասղոցով կտրել է թվով 23 «Բարդի» տեսակի ծառեր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված տարածքում ապօրինի
հատվել է թվով 29 «Բարդի» և «Թեղի» տեսակի ծառեր:
Բուսական աշխարին պատճառված վնասի չափը կազմել է 2.860.000 ՀՀ դրամ:
Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի ցուցումով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Ս.-ն ձերբակալվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանն արձագանքել է Դավիթաշենում ապօրինի ծառահատման դեպքին
- ԲՆ պարզաբանումը՝ Դավթաշենում հատված ծառերի մասին
- Հայտնաբերել են Դավթաշենում 23 բարդիները հատողին
- Երեկ Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է. Տարոն Մարգարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները