«Մեզ խաբել են, պարոն Ղազարյան». Տաքսիստները փողոց են դուրս եկել
Անարդար մրցակցությունից, տուգանքներից դժգոհ տաքսու վարորդներն այսօր փողոց էին դուրս եկել: Հանրապետության հրապարակից նրանք շարժվեցին կառավարության շենք: Նրանց խնդիրը լսելու համար շենքից դուրս եկավ կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը:
«Մեզ ասել էին, որ չվճարեք, ավտոմատ կասեցվելու է: Տեսեք, 200 հազար դրամ տուգանք է եկել, ես ո՞նց վճարեմ: Թող ասեին, 36 հազար դրամ տուգանքը վճարի, հիմա երկու տարի հետո ոչ թե կասեցվել է, այլ ուռացվել»,-ասաց նրանցից մեկը:
«Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ներկայացրեց, որ 5 հազար վարորդի 300 մլն դրամի տուգանք է եկել:
«Մեզ խաբել են, պարոն Ղազարյան»,-ասաց նա:
Մյուսն էլ իր խնդիրը ներկայացրեց, մարզերում գրանցված տրանսպորտային միջոցների տերերն ավելի քիչ են վճարում:
Ա. Ղազարյանը հիշեցրեց, որ պետք է վճարել տուգանքները, ինչպես սահմանում է օրենքը, իսկ անարդար մրցակցության հարցերով կզբաղվեն պատկան մարմինները: Նա ակցիայի մասնակիցներին խորհուրդ տվեց հանդիպել կասեցման խոստում տված տրանսպորտի նախարարության աշխատակիցներին:
«Մեզ չեն լսում իրանք, այնտեղ հարցի լուծում չենք գտնելու»,- առարկեցին ակցիայի մասնակից տաքսիստները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին