Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը կգնան ՊՆ՝ որպես նախարարի տեղակալներ. Շարմազանով
Դեռ պաշտոնական հրամանը չկա, բայց, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը, հնարավոր է, գնան պաշտպանության նախարարություն՝ որպես նախարարի տեղակալներ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ, Էդուարդ Շարմազանովը
«Ժամանակի հարց է, արդեն քաղաքական որոշումը կայացված է։ Կուսակցությունն ունի վստահություն, որ նրանք երկուսն էլ կարող են իրենց մտավոր, հայրենասիրական ու պրոֆեսիոնալ ունակությունները ներդնել զինված ուժերում առկա մարտահրավերների լուծման հարցում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, թե քանի դեռ պաշտոնական հրամանը չկա, հիմա չի շնորհավորի նրանց: