Արցախում միջին աշխատավարձն աճել է 1.1%-ով
Արցախում 2016թ. տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը (ՄԱԱ) կազմել է 152.7 հազ. դրամ և նախորդ տարվա համեմատությամբ աճել է 1.1 տոկոսով: Այս մասին նշված է Արցախի ազգային վիճակագրական ծառայության տարեկան զեկույցում:
Ընդ որում՝ բյուջետային ֆինանսավորում ունեցող հիմնարկներում և կազմակերպություններում զբաղվածների աշխատավարձը կազմել է 171.4 հազ. դրամ և նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2.0 տոկոսով, իսկ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում զբաղվածներինը՝ համապատասխանաբար` 135.9 հազ. դրամ: Միջին ամսական իրական աշխատավարձը (ՄԱԱ) նախորդ տարվա համեմատ աճել է 2.6%-ով:
Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը կազմել է ՄԱԱ-ի 36.0%-ը, նվազագույն սպառողական բյուջեի (ՆՍԲ) արժեքի 102.1%-ը, ՄԱԱ-ը 2.8 անգամ գերազանցել է ՆՍԲ-ի արժեքը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան