Թաիլանդ. Փղերը դիմավորում են նոր տարին
Թաիլանդում Նոր տարվա տոնակատարությունների ամենաակտիվ մասնակիցները փղերն են: Եվրանյուզը գրում է, որ երկրի տարբեր շրջանների բնակիչները Նոր տարվա փառատոնը՝ Սոնգկրան, նշում են մեկ շաբաթվա ընթացքում ցանկացած օր՝ սկսած ապրիլի 11-ից:
Եվ քանի որ բուդդայական Նոր տարվա կարևորագույն խորհրդանիշներից մեկը ջրով օծվելն է, փղերը մեծ հաճույքով ջուր են լցնում բնակիչների և զբոսաշրջիկների վրա: Դա և մաքրության խորհրդանիշն է, և պարզապես զվարճալի է: Գլխավորը՝ հավատալ, որ ջուրը պետք է բոլորին բերի հաջողություն և երջանկություն:
Այդ օրերին կայանում է նաև ջային մրցույթներ և ճակատամարտեր: