
Իրավապահները ռեկորդային արագությամբ են քննել ընտրախախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերը. «Ժողովուրդ»
Իրավապահ մարմիններն աննախադեպ օպերատիվ են գտնվել ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերը քննելիս։ Երեկվա դրությամբ հարուցված 15 քրեական գործերից 4-ի նախաքննությունն ավարտվել է, և դրանք ուղարկվել են դատարան։ Սա Հայաստանի իրավապահ համակարգի պատմության մեջ կարելի է համարել սենսացիոն իրադարձություն, երբ նախաքննությունն ավարտվում է քրեական գործը հարուցելուց մեկ շաբաթ անց։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, 2015թ. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների գործի մի քանի դրվագով նախաքննությունը ՀՔԾ-ում 3 տարի է, դեռ ընթանում է, չնայած՝ պարզվել են և՛ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, և՛ կան բավարար տեսանյութեր ու լուսանկարներ՝ ամեն ինչ ապացուցելու համար։
Ինչևէ։ «Ժողովուրդ»-ը պարզել է, որ դատարան ուղարկված քրեական գործը վերաբերել են կրկնակի քվեարկության փորձերին, որոնք տեղի են ունեցել Շիրակի մարզի Ամասիա գյուղի 30/37 ընտրատեղամասում, Սյունիքի մարզի Շաղատ գյուղի 34/67 ընտրատեղամասի, Վայոց Ձորի Չիվա գյուղի 36/25 տեղամասում և Երևանի Նոր Նորք թաղամասի 159 դպրոցում տեղակայված 2/19 ընտրատեղամասում։
«Նախաքննական մարմնի այս արագությունը նաև կասկածների տեղիք է տալիս, և փորձառու իրավաբանները դժվարացան վերհիշել նման որևէ դեպք, երբ քրեական գործի նախաքննությունն ավարտվի մեկ շաբաթ անց։ Թե որքանով է սա ազդել քրեական գործի քննության վրա, ցույց կտա դատաքննության ընթացքը։ Մինչ այդ կարելի է ենթադրել, որ իրավապահներին «արագ գործելուն» օգնել է փաստը, որ ընտրակեղծարարության համար մեղադրվողներն ընդունել են մեղքը, նույնը կանեն դատարանում, կհայտարարեն արագացված դատաքննություն կիրառելու մասին և այդպես կարժանանան սիմվոլիկ պատժի։ Ճիշտ ու ճիշտ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նման, երբ ընտրակեղծարարները տուգանք վճարելով ազատվեցին պատժից»,-մեկնաբանել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին