Մոսկվայում կայացել են Լավրովի և Թիլերսոնի բանակցությունները
Մոսկվայում ավարտվել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պտքարտուղար Ռեքս Թիլերսոնի միջև բանակցությունները։ ria.ru-ի փոխանցմամբ, հանդիպումը տևել է շուրջ 5 ժամ։
Քննարկման գլխավոր թեմաներ են եղել Սիրիան, Ուկրաինան, Հյուսիսային Կորեան, ինչպես նաև երկկողմ հարաբերույթունները։ Հանդիպումից հետո Թիլերսոնը վերադարձել է հյուրանոց՝ հրաժարվելով լրագրողների հետ շփումից։
ԱՄՆ պետքարտուղարը Մոսկվա ժամանել էր նախօրեին։ Ռուսաստան կատարելիք այցից առաջ նա հանդես էր եկել Սիրիայի հարցով կոշտ հայտարարություններով՝ Մոսկվային կոչ անելով ընտրևություն կատարել ԱՄՆ-ի հետ գործընկերության և Ասադին սատարելու միջև։