Daily Mail-ը Մելանիա Թրամփին փոխհատուցում կվճարի՝ նրա անցյալին վերաբերող հոդվածի համար
Բրիտանական Daily Mail պարբերականը համաձայնել է փոխհատուոցում վճարել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ նրա անցյալին վերաբերող հոդվածի համար և հերքում տպագրել։ Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն։
Խոսքն այն հոդվածի մասին է, որով թերթը հայտնել է, թե Սպիտակ տան ղեկավարի կինը 90-ականներին վստակել է էսկորտ-ծառայությունների միջոցով և որ իր ներկայիս ամուսնուն հանդիպել է երեք տարի շուտ, քան հաղորդվում է պաշտոնապես։
Մելանիա Թրամփի փաստաբանները հայց էին ներկայացրել Նյու Յորքի նահանգային դատարան՝ բարոյական վնասը 150 միլիոն դոլարով փոխհատուցելու պահանջով։
Պարբերականը համաձայնել է մեղադրող կողմի բոլոր փաստարկների և փոխհատուցման պահանջի հետ։ Թեև վճարի կոնկրետ չափը հայնտի չէ, սակայն Reuters-ի տվյալներով, վերջնական գումարը 3 միլիոն դոլարից քիչ է։