Էմմա Պողոսովա. Գուցե հոգնածությունս էր պարտվելու պատճառը
«Գերազանց հանդես եկավ, Հայաստանի պատմության մեջ աննախադեպ էր»,-նման գնահատականներ հնչեցրեց Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը Սուսերամարտի 2017 Աշխարհի երիտասարդական առաջնության մասնակից Էմմա Պողոսովայի ելույթների մասին:
Հիշեցնենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայ սուսերամարտիկ Էմմա Պողոսովան տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագույն խոցասուսերակիրների լավագույն ութնյակում:
«Մասնակիցների կազմը շատ ուժեղ էր: Սուսերամարտի աշխարհագրությունը շատ է մեծացել: Մրցակցությունն ուժեղ էր»,-ասաց ֆեդերացիայի նախագահը:
Առաջնության ¼ եզրափակիչ հասած մարզուհին այդպես էլ չկարողացավ մեդալը նվաճել:
«Երևի թե հոգնածությունս էր պատճառը, թե ֆիզիկապես, թե հոգեպես սպառված էի: Այս անգամ չստացվեց հաղթահարել, կփորձեմ մյուս անգամ հաղթանակ տանել, նվաճել մեդալը»,-ասաց Պողոսովան:
Նրա խոսքով, տարեցտարի աղջիկ սուսերամարտիկների թիվը նվազել է, սակայն քիչ են իրեն արժանի մրցակիցները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Էմմա Պողոսովա. Ցանկանում եմ` Հայաստանի անունը սուսերամարտում միշտ հորիզոնում լինի
- Խոցասուսերակիր Էմմա Պողոսովան՝ աշխարհի առաջնության ութ ուժեղագույնների թվում
- Էմմա Պողոսովան՝ սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարի չեմպիոն
- Էմմա Պողոսովան մրցակցությունից դուրս էր