Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է Սիրիայում քիմիական հարձակման հետքերը թաքցնելու մեջ
Սիրիական ռեժիմը և նրա գլխավոր դաշնակիցը՝ Ռուսաստանը, փորձել են համաշխարհային հանրությանը մոլորության մեջ գցել կապված նրա հետ, թե ով է պատասխանատվություն կրում քիմիական զենքի կիրառման համար: Այս մասին ասված է ամերիկյան հատուկ ծառայությունների զեկույցում, որը հրապարակվել է ապրիլի 11-ին:
Ռուսաստանը տարածում է հակասող պնդումներ, որպեսզի «կասկածներ սերմանեն համաշխարհային հանրության մեջ», ասված է փաստաթղթում: Դրանում, մասնավորապես՝ նշված է, որ սկզբում Կրեմլը հայտարարում էր, թե Իդլիբում տեղի ունեցած քիմիական հարձակման մասին լուրերը կեղծ են, իսկ դրանից հետո պնդում էր, որ մարդկանց զանգվածային թունավորման պատճառը քիմիական զենքի պահեստին հասցված ավիահարվածներն են, որոնք իբրև գտնվում են ահաբեկիչների վերահսկողության տակ:
Սպիտակ տանը The New York Times պարբերականի ունեցած աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսաստանի իշխանության նպատակը Բաշար Ասադի ռեժիմի մեղավորության քողարկումն է: Ընդ որում Սպիտակ տան ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի մեկնաբանել շրջանառվող այն տեղեկությունը, որ քիմիական հարձակման մասին Մոսկվան նախապես իմացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան