Վենեսուելայում ակցիայի մասնակիցները նախագահի ուղղությամբ տարբեր իրեր է նետել
Վերջին օրերին Վենեսուելայում տեղի են ունենում ընդդիմության զանգվածային ակցիաներ: Նրանք բողոքում են վեջերս Գերագույն դատարանի ընդունած որոշումների դեմ, որից համաձայն կտրուկ սահմանափակվում էին խորհրդարանում ընդդիմադիր ուժերի լիազորությունները: Որոշումներն արդեն չեղյալ են համարվել, հիմա ընդդիմությունը պահանջում է պաշտոնանկ անել Գերագույն դատարանի անդամներին: Ռիա նովոստին գրում է, որ Սան-Ֆելիկս քաղաքում ակցիայի մասնակիցները Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ուղղությամբ տարբեր իրեր են շպրտել և նրա հասցեին վիրավորական արտահայտություններ ասել:
Վենեսուելայի առաջնորդը ռազմական ջիպով է եղել և ողջունել է իր կողմնակիցներին, երբ անհայտ մարդիկ սկսել են նրա ուղղությամբ տարբեր իրեր շպրտել: Դեպքից հետո նա լքել է ցույցերի և բողոքի ակցիաների անցկացման վայրը:
EFE գործակալությունը գրում է, որ Վենեսուելայի նախագահի այցը Սան-Ֆելիկս քաղաք, որտեղ տեղի էին ունենում նրա կողմնակիցների և ընդդիմադիրների ակցիաները, պետական ալիքներից մեկով հեռարձակվում էր, բայց եթերը դադարեցվել է անկարգությունները սկսվելուց անմիջապես հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին