Հերմինե Նաղդալյանը՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպա՞ն. «Փաստ»
Նոր խորհրդարանի ձևավորման այս օրերին խորհրդարան անցած քաղաքական չորս ուժերից երկուսում (ՀՀԿ և «Ծառուկյան» դաշինք) դժվարի գործընթացներ են գնում ազգի ընտրյալների «աստղաբույլը» որոշելու հարցում։ Ում չեն կարողանում տեղավորել Աժ մտնող պատգամավորների ցանկում, եթե իրենց հավատարիմ գործընկերն է, փնտրում-գտնում են նրան համապատասխան աշխատանք։
Թեև մամուլում գրվեց, թե Հերմինե Նաղդալյանը Աժ հանձնաժողովներից մեկի նախագահ է ընտրվելու, «Փաստի» տեղեկություններով, ամենայն հավանականությամբ ղեկավարությունը նրան մի «թափով» երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան կնշանակի: