Վրաստանը հրաժարվել է ռուսական գազից
Վրաստանը մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական գազից։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Փոխանցում է Gazeta.ru-ն:
Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից ստացված բնական գազը 100 մլն խորանարդ մետր է կազմել:
Կառավարությունը ծրագրում է ապրիլից բնակչությանն ու կոմերցիոն ոլորտին ադրբեջանական գազ մատակարարել։ Մատակարարումն իրականացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) և Շահ Դենիզ կոնսորցիումը (Հարավային Կովկասի գազատարները, Բաքու-Թբիլիսի-Էրզրում)։
2017թ-ին Վրաստան գազի մատակարարումը կկազմի 2,457 մլրդ խորանարդ մետր, որից 2,347 խորանարդ մետրը ներկրվելու է Ադրբեջանից (95,5 տոկոս)։