Իրանական աղբյուր. Բաքվի քաղաքապետարանը բարեկարգման պատրվակով պատմական մզկիթներ է քանդում
Բաքվի քաղաքապետարանը բարեկարգման պատրվակով պատմական մզկիթ է քանդել,-հաղորդում է իրանական «Արաննյուզ.իր» կայքը՝ հղում անելով ադրբեջանական «Maide.az» կայքին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքվի քաղաքապետարանի կարգադրությամբ ապրիլի 11-ին քանդվել է Բաքվի «Նարիմանով» փողոցում գտնվող «Հաջ Աբդ ալ-Ռահիմ Բեյքի» մզկիթը:
Քաղաքապետարանը հայտարարել է, որ այն քանդվում է տվյալ տարածքում իրականացվող բարեկարգման աշխատանքների շրջանակներում:
«Արաննյուզի» փոխանցմամբ՝ այդ մզկիթը ներառված է Ադրբեջանի մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության ցուցակում:
Իրանական աղբյուրը նաև հավելում է, որ այսօր կրկին բարեկարգման աշխատանքների պատճառաբանությամբ կքանդվի մեկ այլ՝ «Հաջ Ջավադ» մզկիթը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան