ԼՂ հակամարտությունը պետք է ունենա խաղաղ և տևական լուծում. ԵԱՀԿ
Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճին և բանակցային գործընթացի սահմանափակ առաջընթացին, ԵԱՀԿ-ն շարունակում է պնդել, որ պետք է աշխատել հակամարտությանը խաղաղ և տևական լուծում տալու ուղղությամբ:
Այս մասին նշվում է ԵԱՀԿ գործունեության 2016թ-ի զեկույցում, որտեղ ամփոփվել են կազմակերպության գործունեության և իրականացրած ծրագրերի արդյունքները:
«2016թ. գարնանը շփման գծում լարվածության սրումը մեծացրել է հակամարտությանը լուծում տալու անհրաժեշտությունը: ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակներում Գերմանիան մեծ ջանքեր է գործադրել այս և այլ հակամարտությունները լուծելու համար՝ ձգտելով ընդգծել ԵԱՀԿ ձևաչափի ամրապնդումը հակամարտությունների լուծման և այդ հակամարտությունների արդյունքում տուժող մարդկանց կյանքը բարելավելու հարցում»,-նշված է կազմակերպության տարեկան զեկույցում:
Ըստ զեկույցի՝ Գերմանիան, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, անմիջապես արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ապրիլին սկսված ռազմական գործողություններին և հրավիրել Մշտական խորհրդի արտակարգ նիստ՝ կոչ անելով իրականացնել Սանկտ-Պետերբուրգում և Վիեննայում նախագահների մակարդակով ձեռք բերված համաձայնությունները:
Հաշվետվությունում նաև նշվում է, որ 2016թ. ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ-ին 45 408 եվրոյի ֆինանսական աջակցություն են տրամադրել: Նաև նշվում է, որ կողմերի աջակցությամբ 2016թ. ընթացքում ԵԱՀԿ-ն 22 անգամ մշտադիտարկում է իրականացրել, որից 5-ը՝ հայ-ադրբեջանական սահմանում, իսկ 17-ը՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին