Հայաստանն ու Ղրղզստանն ակնհայտ առավելություն ունեն ԵԱՏՄ-ում. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԵԱՏՄ-ի ձևավորումից հետո դրա ունեցած ազդեցությանն անդամ երկրների տնտեսությունների վրա և բացարձակապես հերքել է այն պնդումները, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հարվածել են նաև անդամ երկրներին:
«Անկեղծ ասած, պատժամիջոցներն այստեղ կապ չունեն, այսինքն՝ դրանց ազդեցությունը նվազագույն մակարդակում է: Լրջագույն ազդեցություն է ունեցել համաշխարհային շուկաներում կառուցվածքի փոփոխությունն է: Եվ դա, անշուշտ, ազդել է ռուսական տնտեսության վրա: Սակայն այդ բացասական կառուցվածքն ազդել է նաև մեր գործընկերների տնտեսությունների վրա: Ընդ որում ազդել է ուղղակիորեն: Ոչ թե մեր միջոցով, այլ՝ ուղղակի», - հայտարարել է Պուտինը:
Վլադիմիր Պուտինը խոսել է այն առավելությունների և ընձեռած հնարավորությունների մասին, որոնք ի հայտ են եկել տնտեսական ինտեգրման արդյունքում: ՌԴ նախագահի կարծիքով՝ Ռուսաստանը վարում է խիստ հավասարակշռված տնտեսական քաղաքականություն:
«Եթե նայենք այնպիսի պետությունների, ինչպիսին Հայաստանն ու Ղրղզստանն են, որոնք ավելի ուշ միացան ԵվրԱզԷՍ-ին, ապա առավելություններն ակնհայտ են: Վերջիններիս ապրանքաշրջանառության ծավալները կտրուկ աճել են. Ղրղզստանում 2.5 անգամ, Հայաստանում՝ 80 տոկոսով», - ասել է Պուտինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան