Ռուս զբոսաշրջիկները փոխում են դեպի Թուրքիա ամրագրված ուղևորությունների ժամկետները
Մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ սկսել են փոփոխել դեպի Թուրքիա նախապես ամրագրված տուրերի ժամկետները:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տնօրեն Մայա Լոմիձեն:
Պատճառն այն է, որ Ռուսաստանի քաղաքացիներին անհանգստացրել են երկու երկրների միջև չարտերային թռիչքների չեղարկման հավանականության մասին խոսակցությունները:
Լոմիձեն տեղեկացրել է, որ ամառային արձակուրդների համար նախապես կատարված ամրագրումների 50 տոկոսի դեպքում նախապատվություն է տրվել Թուրքիային:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Sputnik»-ի աղբյուրներից մեկը, ում անունը չի հրապարակվում, ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայի հետ չարտերային թռիչքները կարող են դադարեցվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան