Արթուր Աբրահամի մենամարտը կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում
Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կկայանա ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, սիրված բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում:
12 ռաունդանոց մենամարտը 37-ամյա Արթուր Աբրահամը կանցկացնի 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկի հետ: Հաղթողին իրավունք կընձեռվի ռինգում հանդիպում ունենալ մեքսիկացի 26-ամյա Գիլբերտո Ռամիրեսի հետ աշխարհի չեմպիոնի գոտու համար, ով հայտնի է որպես WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում 2016 թ-ի աշխարհի չեմպիոն: