ՕՐՕ. «ՀԱԿ-ի կողմից որևէ անգամ քաղաքականապես աջակցելու որևէ հայտարարություն մենք չենք լսել». «Առավոտ»
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը դիմում էր գրել ԿԸՀ-ին՝ պահանջելով մեկ ընդհանուր բազայում միավորել բոլոր տեղամասերում հատուկ սարքերով ստացված մատնահետքերը, ինչը մերժել էր ԿԸՀ-ն:
«Առավոտ»-ը նրանից հետաքրքրվել է՝ ՀԱԿ-ը Սահմանադրական դատարան է դիմում՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները և Լևոն Զուրաբյանն ասում էր, որ ժամանակը քիչ է, չեն հասցնում 1500 տեղամասի տեսանյութերը վերլուծել, խախտումները հանել, քանի որ ՕՐՕ դաշինքն էլ կասկածներ ունի, չե՞ք պատրաստվում այս հարցում միանալ ՀԱԿ-ին և օգնել թեկուզ տեսանյութերը միացյալ ուժերով վերլուծել:
Անդրանիկ Գրիգորյանը պատասխանել է. «Հակադարձ հարցն էլ ձեզ տամ՝ դուք գիտեք, որ երկու անգամ ԿԸՀ դիմում-բողոք եմ տարել, բայց ՀԱԿ-ի կողմից որևէ անգամ քաղաքականապես աջակցելու որևէ հայտարարություն մենք չենք լսել»: