Հիմա մարդ կա ճառ է ասում, մարդ կա զանգ է կախում. Արման Սահակյան
«Ինչ-որ բաներ արեցի, ինչ-որ բաներ էլ կիսատ թողեցի, հուսով եմ՝ կշարունակենք»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ եք արել 5-րդ գումարման խորհրդարանում, որ ցանկացաք գալ նաև 6-րդ գումարման խորհրդարան:
Հարցին, թե ի՞նչ եք արել, ի՞նչ կիսատ թողել, նա նշեց. «Գյումրիի հետ կապված մի երկու ծրագիր ունենք, որը հըլը չենք արել, նկատի ունեմ ինչ-որ օրենսդրական նախաձեռնություններ, որն այս գումարման խորհրդարանում անպայման կանենք»:
Պատգամավորը համաձայնվեց լրագրողի դիտարկմանը, թե խորհրդարանում այս հինգ տարիներին լուռ եք եղել, մեկ անգամ չեք բարձրացել ամբիոն, ելույթ չեք ունեցել:
«Դա գաղտնիք չի, դրանից վատ էլ չեմ զգում: Ամեն մարդ աշխատելու իր ոճն ունի: Հիմա մարդ կա ճառ է ասում, մարդ կա զանգէ կախում: Խոսացողները խոսում եմ: Իմ կախած զանգն էն ա եղել, որ հիմա ընտրության արդյունքներից երևում է, որ ժողովրդի ինչ-որ քանակ ամեն դեպքում հույսեր կապում է իմ արած գործի հետ»,- ասաց Ա. Սահակյանը:
Նշենք, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված Արման Սահակյանը ընտրվել է Շիրակի մարզից: