Լևոն Բարսեղյան. Տնօրենների նպատակը Իոնեսյանին ահաբեկելն է
«Ըստ ամենայնի, նպատակը ահաբեկելն է, ոչ թե արդարադատությունը»: «Մեդիա կենտրոնում» կազմակերպած քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Գյումրու Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ դպրոցների 30 տնօրեններ հայաստանյան տարբեր դատարաններ քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի՝ պահանջելով հարպարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև 2-ական միլիոն դրամ փոխհատուցում:
«Փոխարեն պաշտպանվեն, դիմել են հարձակման: Սա շատ սխալ ճանապարհ է: Ձայնագրությունները հրապարակելու մեջ զրպարտություն չկա, իմ կարծիքով: Դա զրպրտություն որակելը կամ անգրագիտություն է, կամ նենգափոխելու նպատակ ունի»,-ասաց Բարսեղյանը:
Նա առավել մտահոգիչ է համարում դպրոցների ու դրանց տնօրենների կուսակցականացված լինելը:
«Այս իրավիճակից պետք է դուրս գալ: Պիտի կարողանանք այս խնդիրը հաղթահարել, սա հանրային խոշորածավալ խնդիր է: Պետք է կարողանանք ընդունել այս մարտահրավերը, այս համակարգն արմատապես փոխվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դատարան դիմելու պատճառ է հանդիսացել տնօրենների հետ հեռախոսազրույցի ձայնագրությունների հրապարակումը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Տնօրենները պահանջում են հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները. փաստաբան
- Աշոտյան. ՀՀԿ-ի դեմ ուղղորդված հակաքարոզչություն է իրականացվում
- Ձայնագրությունների հարցով տնօրեններ են հրավիրվել ԿԳՆ
- ՄԻՊ-ն ուսումնասիրել է դպրոցի տնօրենների ձայնագրությունները
- ԿԸՀ-ն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից ներկայացված ձայնագրությունները
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում