ԵԽԽՎ պատգամավոր. Վստահ եմ, որ Վեհաժողովի հարթակում «Բարգավաճ Հայաստանի» ձայնը լինելու է լսելի
ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների նախագահ Յան Լիդլ-Գրեյնջերը շնորհավորական ուղերձ է հղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին «ընտրություննեում արձանագրած լուրջ արդյունքների համար»:
ԲՀԿ մամուլի ծառայության տարածած ուղերձում մասնավորապես ասված է.
«Ես ամենայն մանրամասնությամբ հետևում եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդական առաքելության նկատառումներին։
Հարգելի պարոն Ծառուկյան, ես վստահ եմ, որ մեր բարեկամական կապերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ շարունակվելու են և Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հարթակում «Բարգավաճ Հայաստանի» ձայնը լինելու է լսելի։
Ցավում եմ, որ Հայաստան կատարած իմ վերջին այցի ժամանակ հնարավորություն չունեցանք միմյանց հանդիպելու և հույս ունեմ, որ առաջիկայում այդ հանդիպումը կկայանա»: