Էստոնիայում լրտեսության կասկածանքով ռուսաստանցու են ձերբակալել
Էստոնիայի անվտանգության ոստիկանությունը Ռուսաստանի քաղաքացու է ձերբակալել, ով, իբրև, հանդիսանում է ՌԴ զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության աշխատակից, գրում է gazeta.ru-ն։
Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Առնոլդ Սինիսալուն, հարուցվել է քրեական գործ։ Հակապետական գործունեություն ծավալելու մեջ կասկածվող տղամարդը դատարանի որոշմամբ գտնվում է կալանքի տակ։
Ոստիկանության հաշվետվության մեջ նաև հաղորդվում է, որ անցած տարի ձերբակալվել էին եԷստոնիայի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող երկու տղամարդիկ։ Նրանք կասկածվում էին Անվտանգության դաշնային ծառայության հետ համագործակցության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան