Արտաշատի քաղաքապետի ընտրություններում մրցակցությունը թեժ է լինելու. «Ժամանակ»
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո քաղաքում նոր ընտրություններ են նշանակվելու, որի ժամանակ ևս մրցակցությունը շատ թեժ է լինելու, քանի որ գնալու է Արտաշատը վերցնելու և Արտաշատը չհանձնելու պայքար: ՀՀԿ-ն, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակ տարավ Արարատի մարզում, խնդիր է դրել վերցնել քաղաքը, որը տարիներ շարունակ եղել է Աբրահամյանների տիրապետության տակ: Իսկ Աբրահամյանները արդեն իսկ հայտարարել են, որ չեն պատրաստվում քաղաքը հանձնել ՀՀԿ-ին:
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, Աբրահամյանների թեկնածուն լինելու է ներկայումս Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Ավելին, ԲՀԿ-ն ընտրությունների ժամանակ սատարել է հենց Գագիկ Պողոսյանին: Վերջինս «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ դեռ վաղ է խոսել իր առաջադրման մասին:
«Մեր քաղաքապետի լիազորությունները դեռ չի ավարտվել: Երբ ավարտվեն, կհայտարարվի նոր ընտրության մասին, այդ ժամանակ կխոսենք: Հիմա ոչ մի բան չեմ կարող ասել»,- ասել է Պողոսյանը: ՀՀԿճ-ն նույնպես քննարկումների մեջ է և դեռ հստակ թեկնածու չունի: