Ավիափոխադրող «նոր» ընկերությունը շատ կասկածելի անցյալ ունի. «Ժողովուրդ»
Օրերս մեծ շուքով ազդարարվեց նոր ավիափոխադրողի՝ «Տարոն-Ավիա» ընկերության մասին, որն այսուհետ թռիչքներ է իրականացնելու Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից։
«Ժողովուրդ»-ին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս ավիաընկերության հետ կապված. պարզվում է՝ «Տարոն-Ավիա»-ն ՀՀ-ում գործել է դեռ 2007-ից, և ՎՊ-ն ավիացիայի ոլորտում արդեն 2009թ. անցկացված ստուգումների արդյունքում պարզել էր՝ սա մեկն է այն ընկերություններից, որոնք պետական բյուջե որևէ հարկ չեն վճարել։
«Նշենք, որ «Տարոն-Ավիա»-ի միակ սեփականատերը Գառնիկ Պապիկյանն է, որը հաշվառված է Գյումրիում, նա նաև ընկերության տնօրենն է, ու նրա բնակարանն էլ գրանցված է որպես ՍՊԸ-ի իրավաբանական հասցե։ Ավելին՝ Պապիկյանը ժամանակին պարտքուպահանջ է ունեցել «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ, ու գումարը ետ ստանալու համար դիմել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն էլ ծեծել էր պարտքատիրոջը։ Կարճ ասած, ավիափոխադրման ոլորտում «նոր» ընկերությունը շատ կասկածելի անցյալ ունի. Հետաքրքիր է՝ ինչ է սպասվում ապագայում»,-հավելել է թերթը: