ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին
ՌԴ արտգործնախարարության պատոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Ջավադ Զարիֆի և Վալիդ Մուալլեմի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ Մոսկվայում. գրում է gazeta.ru-ն։
Նրա խոսքով, բանակցությունների հիմնական թեման կդառնա Սիրիայում առկա ռազմաքաղաքական իրավիճակը։
Զախարովան հստակեցրել է, որ Սիրիայի ԱԳ նախարարը Մոսկվայում կլինի ապրիլի 13-ից 15-ը և բանակցություններ կվարի Լավրովի հետ։
Երեք երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա հոկտեմբերի 28-ին։
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան