Արա Բաբլոյանը չի գնա գործադիր. «Իրավունք»
Թեպետ երկար ժամանակ մամուլում շրջանառվում էին լուրեր, թե ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակում 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Արա Բաբլոյանը կնշանակվի ՀՀ Առողջապահության նախարար, սակայն նեղ շրջանակներում 70-ամյա պրոֆեսորը հայտարարել է, որ չի ցանկանում անցնել աշխատանքի գործադիրում: Այս մասին գրել է «Իրավունք»-ը:
Ըստ էության Ա. Բաբլոյանը նախընտրում է օրենսդիր աշխատանքին զուգահեռ զբաղվել իր մասնագիտական գործունեությամբ և հենց ինքն էլ կարժանանան Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստը վարելու պատվին, ինչի մասին նշել էինք ավելի վաղ: