ՍԱՊԾ. Կասկածելի ժամկետով տորթի վաճառքը կասեցվել է
Կեղծած պահպանման ժամկետով ու կասկածելի արտադրման ամսաթվով ռուսական արտադրության տորթի վաճառքը կասեցվել է: ՍԱՊԾ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ ծառայության տեսուչները գնացել են իրացման ցանց, կասեցրել են վաճառքը:
Ծառայության աշխատակիցները գտել են ներմուծողին, որին շուկայից հետկանչի կարգադրագիր է տրվել: Ներմուծողն է IFEP ընկերությունը:
ՍԱՊԾ-ից նաև հայտնեցին, քանի որ ԵԱՏՄ բեռ է, այն հանրապետություն մտել է պարզեցված ընթացակարգով:
«Այսինքն՝ զուտ փաստաթղթային զննում է արվում, այդպես է կարգը: Միաժամանակ ՍԱՊԾն փոփոխություն է նախաձեռնում կառավարության որոշման մեջ, որ այսուհետև ԵԱՏՄ բեռների մասին ծառայությանը տեղեկատվություն տրամադրեն: Հիմա պարզում ենք՝ արտադրողի կողմից է արվել խախտումը, թե ներմուծողի»,-Panorama.am-ին ասաց ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
Հիշեցնենք, որ երևանյան սուպերմարկետներից ձեռք բերած տորթի պահպանման ժամկետը կեղծվել էր: Սպառողը խնդրի մասին ահազանգել էր խմբագրություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան