Սամվել Բաբայանը ցանկացել է մասնակցել դատական նիստին. փաստաբան
Վերաքննիչ դատարանում այսօր պետք է կայանար Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու մասին Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Ս. Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը Panorama.am-ին ասաց, որ դատական նիստը հետաձգվել է, կայանալու է ապրիլի 20-ին:
«Ես միջնորդեցի, որ հետաձգվի, որպեսզի հաջորդ նիստին պարոն Բաբայանի ներկայությունն ապահովվեն: Այս անգամ չէին բերել, բայց ինքը ցանկություն է հայտնել ներկա գտնվել: Դատարանը բավարարեց միջնորդությունը և հետաձգվեց դատական նիստը»,-նշեց փաստաբանը:
Ա. Քալաշյանի խոսքով, վերաքննիչ դատարանում կարգն այդպիսին է. որպես կանոն մեղադրյալներին չեն բերում նիստին, եթե պաշտպան ունի, միայն պաշտպան է մասնակցում: Միաժամանակ նա ասաց, որ եթե մեղադրյալը ցանկություն ունի մասնակցել նիստին, պետք է ապահովվեն նրա մասնակցությունը. «Չբերելը կնշանակի իրավունքի խախտում»:
Նշենք, որ Ս. Բաբայանը կալանավորվել է մարտի 24-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի և 235.1. հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայանը կալանավորվել է
- Քաղաքական որևէ շահարկումն այստեղ անթույլատրելի է. Շարմազանովը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին
- ԱԱԾ. «Իգլա»-ի գործով կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ
- Սամվել Բաբայանը, ինչում որ կասկածվում է, անհիմն է համարում. փաստաբան
- Սամվել Բաբայանի ձերբակալությունն աղերսներ չունի ՕՐՕ-ի հետ. Խ. Հարությունյան
- ՕՐՕ-ն կոչ է անում դիտորդական առաքելություններին «Ս. Բաբայանի հետ կապված գործով»
- ԱԱԾ-ն հաստատեց. Սամվել Բաբայանը ձերբակալված է
- ԱԱԾ-ն լռում է, Բաբայանն անհասանելի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան