«Բաց դռների օրեր» ծրագրի շրջանակում անվճար հետազոտվել է 17 158 քաղաքացի
Փետրվարի 23-ից մարտի 25-ը հանրապետության 72 բժշկական հաստատությունում անցկացվել է «Բաց դռների օրեր» ծրագիրը, որի շրջանակներում նեղ մասնագիտություններ ունեցող բժիշկները այցելել են մարզային բուժհաստատություններ և անվճար խորհրդատվություն են տրամադրել:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը ներկայացնելով հետազոտությունների արդյունքները՝ նշեց, որ «Բաց դռների օրեր» ծրագրի նպատակն է մարզերում բարձրացնել բժշկական օգնության հասանելիությունն ու որակը:
Նրա խոսքերով՝ Հայաստանի մարզային բուժհաստատությունները նեղ մասնագիտացում ունեցող բժիշկների կարիք ունեն. որոշ մասնագետների դեպքում նրանց թիվը պահանջվածից 3 անգամ քիչ է: Այդ պատճառով էլ որոշել են բաց դռների օր անցկացնել՝ ընդգրկելով ոչ միայն խոշոր բուժհաստատությունները, այլև պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները:
Ընդհանուր առմամբ, նախաձեռնության շրջանակներում հետազոտվել է 17 158 քաղաքացի, ինչն աննախադեպ է:
«Նախորդ տարիներին իրականացված «Բաց դռների օրեր»-ի շրջանակներում հետազոտվել են 5-6 հազար քաղաքացի»,- ասաց Ծաղիկ Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: