Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 16-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 13-14-ը ցերեկը կբարձրանա 3-4, գիշերը՝ 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում ապրիլի 13-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան