Հայաստանյան տեքստիլ ընկերություններն այս տարի մտադիր են ընդլայնվել
Թեթև արդյունաբերության ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի և խիստ կարևոր է զբաղվածության ապահովման տեսանկյունից։ Ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Ներկա տնտեսվարողներից յուրաքանչյուրը նախարարին է ներկայացրել առաջիկա ծրագրերը և ընդլայնման հնարավորությունները։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ս. Կարայանն առաջարկել է ոլորտի ներկայացուցիչներին նախարարությանը ներկայացնել իրենց ներդրումային ծրագիրը՝ քննարկելու պետության հնարավոր աջակցության ձևաչափը և համապատասխան լուծումները։
Տեքստիլ ընկերությունների ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են ոլորտի խնդիրները` մասնագետների ուսուցում և վերապատրաստում, հումքի ներկրման հետ կապված հարցեր, ինչպես նաև ոլորտին առչնվող այլ խնդիրներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների միջոցով գտնել խնդիրների լուծման տարբերակներ։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն
- Ռուսական «Մանկական աշխարհ» ցանցը համագործակցում է հայկական «Ալեքս տեքստիլի» հետ
- Սուրեն Երիցյան. Շահութահարկից ազատումը հեշտացրել է տեքստիլի ոլորտի աշխատանքը
- Հայկական արդի տեքստիլ արդյունաբերությունը միջազգային ցուցահանդեսում