«Սասնա ծռեր»-ից Արամ Մանուկյանի մոտ առողջական խնդիրներ ենք տեսել. Արման Թաթոյան
««Սասնա ծռերի» անդամ Արամ Մանուկյանի մոտ առողջական խնդիրներ տեսել ենք, վտանգի հարց չէ, բայց կանխարգելիչ միջոց պետք է անհապաղ ձեռնարկել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ մի քանի անգամ այցելել են ՔԿՀ, որտեղ գտնվում է Արամ Մանուկյանը:
«Փաստաբանն ասել է, որ ջերմությունը բարձր է, չի իջնում, Արամ Մանուկյանն էլ ասում է, որ ոտքի մեջ տեղադրված երկաթե միջամտության հետևանք է բարձր ջերմությունը: Հիմա մենք պահանջ ենք ներկայացրել, որ անհապաղ վնասվածքաբան այցելի»,- ասաց Ա. Թաթոյանը:
Ինչ վերաբերում է Վահան Շիրխանյանին, նա նշեց, որ այժմ նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղ պայմաններն ավելի բարվոք են, Վ. Շիրխանյանը որոշակի գոհունակություն է հայտնել:
«Իհարկե, դա մեզ համար բավարար չէ, պետք է ուսումնասիրությունները, վերահսկողությունը շարունակենք, որպեսզի հասկանանք, թե ընթացիկ իրավիճակն ինչպիսին է լինելու», -ասաց ՄԻՊ-ը՝ միաժամանակ հավելելով, որ ինքն այն կարծիքին է, որ Վահան Շիրխանյանին պետք է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:
Պատասխանելով հարցին, թե «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը չապացուցե՞ց, որ ՄԻՊ գրասենյակը, առհասարակ իրավապաշտպանության ոլորտը, դեռևս չի կարողանում բավարար ազդեցություն ունենալ պետական մարմինների, իշխանության վրա, Ա. Թաթոյանն ասաց. «Կարող է այդպիսի հանրային տպավորություն ստեղծվել, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ մեր աշխատանքով զգալիորեն նպաստել ենք առողջության պահպանման իրավունքի երաշխավորմանը»:
Նա նշեց, որ անընդհատ վերահսկողական նպատակներով այցելել են Արթուր Սարգսյանին. «Արթուր Սարգսյանի դեպքում երկու խնդիր ունեինք, նա հրաժարվում էր բուժօգնությունից և գտնվում էր հացադուլում: Մեր խնդիրն էր վերահսկել, որպեսզի քրեակատարողական հիմնարկը ճիշտ բժշկական ծառայությունների մատուցումն ապահովի»:
ՄԻՊ-ն ասաց, որ իրենց մոտ առկա բոլոր նյութերն ուղարկվել են քրեական հետապնդման մարմին:
«Փաստաբան Տիգրան Եգորյանի հետ քննարկել ենք այս հարցը: Ես իրեն էլ եմ ասել, որ մեր գրության մեջ ես հիմնարար հարց եմ բարձրացրել, մասնավորապես, նշել եմ քննչական մարմնին, որ կա առողջապահության նախարարության պաշտոնական պարզաբանումը, կա քննչական մարմնի պաշտոնական պարզաբանումը և փաստաբանների հայտարարությունը, ընդ որում, դրանք տարբերվում են: Հատկապես հարցը բարձրացրել եմ, որ անհրաժեշտ է արդյունավետ քննություն իրականացնել նաև փաստաբանների բարձրացրած փաստարկների առումով, ինչը շատ կարևոր է»,- նշեց Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Շիրխանյանը հերթական հետազոտությունն է անցել
- ՄԻՊ-ի կողմից առաջարկվել է կազմակերպել Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք բժշկական հետազոտություններ
- Դատախազություն. Վ. Շիրխանյանին տրամադրվել և շարունակվում է տրամադրվել բուժօգնություն
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հավաք` Ազատության հրապարակում
- ՄԻՊ-ը Հաց բերողի վերաբերյալ տվյալները փոխանցել է քրեական վարույթն իրականացնող մարմնին
- Հավաք-երթ՝ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի. օր հինգերորդ
- Շիրխանյանին անհրաժեշտ է ստացիոնար բուժում. Ալումյան
- Շիրխանյանի պահման պայմանների կապակցությամբ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է արդարադատության նախարարությանը
- Շիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով 18 քմ խցում. ՔԿՎ
- Պաշտպանը այցելել է «Սասնա ծռերի» անդամներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին