Բեռլուսկոնին «Միլան»-ը վաճառել է չինացիներին
Իտալական «Միլան» ակումբն այլևս չի պատկանում երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին: Վեստի.ռու-ի տեղելացմամբ, նրան պատկանող Fininvest ընկերությունը հաղորդել է, որ ավարտվել է ակումբի բաժնետոմսերի 99,93 տոկոսի վաճառքը Rossoneri Sport Investment Lux կոնսորցիումին:
Իտալական մամուլի հաղորդմամբ, գործարքը գնահատվում է 720-ից 750 միլիոն եվրո: Ընդ որում Fininvest-ը ստացել է 370 միլիոն, մնացած գումարն ուղղվելու է ակումբի պարտքերի մարմանը:
Rossoneri Sport Investment Lux-ը ներկայացնում են չինացի գործարարները:
Բեռլուսկոնին Միլանի սեփականատերն է եղել 31 տարի: Այդ ընթացքում ակումբը նվաճել է 29 հեղինակավոր մրցանակ Իտալիայում և Եվրոպայում: