Ընտրախախտումների վերաբերայալ 7 քրեական գործ ուղարկվել է դատարան
Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտրախախտումների դեպքերի առթիվ ապրիլի 13-ի դրությամբ հարուցվել է 16 քրեական գործ։
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 16 քրեական գործերից 11-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված)͵ 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված) և 1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված):
Նշված 16 քրեական գործերից 7-ը՝ 7 մեղադրյալների վերաբերյալ͵ ուղարկվել է դատարան͵ 1 քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
8 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է͵ որոնցից 2-ը՝ Երևանում͵ 6-ը՝ մարզերում (4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված͵ 3-ը՝ ՀՀ ՔՕ 34-153-րդ հոդված, 1-ը՝ 153-րդ հոդված):
2 քրեական գործով նշանակվել են ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապահները ռեկորդային արագությամբ են քննել ընտրախախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերը. «Ժողովուրդ»
- Ընտրախախտումների վերաբերյալ հարուցվել է 15 քրեական գործ͵ որից 4-ն ուղարկվել է դատարան. ՔԿ
- Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննությունը շարունակվում է. Գլխավոր դատախազություն
- Գլխավոր դատախազության աշխատանքային խումբը շարունակում է ընտրախախտումների վերաբերյալ դեպքերի ուսումնասիրությունը
- Ժամը 9-ի դրությամբ ոստիկանությունում գրանցված ենթադրյալ ընտրախախտումների մասին
- ՀՔԾ նյութեր են նախապատրաստվում ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների և ԶԼՄ հրապարակումների հիման վրա
- ժամը 17-ի դրությամբ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 535 հաղորդում
- Ընտրությունների օրվա և հետընտրական ժամանակահատվածի ենթադրյալ ընտրախախտումների մասին
- ՔԿ. Հարուցվել է 6 քրեական գործ՝ ընտրախախտումների վերաբերյալ
- Դատախազությունը և ոստիկանությունը՝ ընտրական իրավախախտումների և ենթադրյալ ընտրախախտումների մասին
- Ժամը 20-ի դրությամբ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 176 հաղորդում
- Ժամը 19.30-ի դրությամբ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 153 հաղորդում
- Լևոն Բարսեղյանն ամփոփում է ընտրախախտումների բնույթը
- Ընտրախախտումների ծավալներն էական են. Հովսեփ Խուրշուդյան
- Արսինե Խանջյանը տարբեր տեղամասերում ընտրախախտումներ է արձանագրել
- Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ընտրախախտումների վերաբերյալ մամուլի 207 հրապարակում