Դիտորդական մեկ կազմակերպություն է հավատարմագրվել
Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար մեկ տեղական կազմակերպություն է հավատարմագրվել:
ԿԸՀ պաշտոնական էջի տեղեկացմամբ, հավատարմագրվել է «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն: Այն առաքելություն իրականացնելու է 147 դիտորդներով:
Հիշեցնենք, որ դիտորդներ հավատարմագրելու համար ԿԸՀ-ն դիմումներ ընդունում է փետրվարի 17-ից: Վերջնաժամկետը ապրիլի 29-ն է:
Ընտրությունները նշանակված է մայիսի 14-ին: Մասնակցության համար առաջադրվել է 3 կուսակցություն: Այսօր գրանցման վերջին օրն է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան