Այս տարի Հայաստանում 850 մլն դոլարի ներդրումային ծրագրեր կիրականացվեն
ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս տարի նախատեսվում է Հայաստանում կատարել 850 մլն դոլարին համարժեք ներդրումներ:
«3,2 մլրդ-ի մասին է հայտարարվել ու դա մի քանի տարվա ծրագիր է: Այս տարի նախատեսվում է, որ կլինեն 850 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ, որոնց ֆինանսական աղբյուրներն ու իրականացնողներն արդեն հստակ են: Ինչպես տեսնում եք, արդեն շատ ակտիվ ներդրումային ծրագրերը քննարկվում են և ներդրումներ արդեն իսկ իրականացվել են»,-ընդգծեց նախարարը:
Ըստ Սուրեն Կարայանի՝ հիմնական ներդրումները կիրականացվեն էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, դեղագործության ոլորտում և սննդի վերամշակման ոլորտներում:
Մանրամասները՝ տեսանյութում: