Ռուսաստան մեկնողներին նախարարությունը հորդորում է օգտվել կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից
Դեպի Ռուսաստան միջազգային ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականցվեն բացառապես ավտոկայարաններից: Հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից՝ հիշեցնելով, որ դեպի Ռուսաստանի Դաշնություն կանոնավոր նոր երթուղիների կազմակերպման համար հայտարարված մրցույթում ընտրվել են լավագույն 11 ընկերությունները:
Ըստ նախարարության, դրոնք ներկայացրել են մեծ տեղատարողությամբ, հարմարավետ և ուղևորափոխադրման չափանիշներին համապատասխանող ավտոբուսներ և փորձառու վարորդներ:
«Կոչ ենք անում ուղետոմսեր գնել միայն ավտոկայարաններից ու օգտվել կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից, քանի որ այդ փոխադրումները որակապես շա՛տ ավելի բարձր են և, որ ամենակարևորն է, անվտանգ»,- նշում են նախարարությունից:
Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները պետք է փոխադրեն միայն զբոսաշրջային խմբեր։ Նրանք այլևս հնարավորություն չեն ունենա իրականացնել կանոնավոր փոխադրումներ ոչ կանոնավորի անվան տակ:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից երեք մարդ է տուժել
- Տուլայում Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վարորդը դատապարտվել է 4,6 տարվա ազատազրկման
- Տուլայում Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի պատճառը եղել է գործարանային խոտանը. վարորդի փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան