Նախորդ տարի ՄԻՊ աշխատակազմը ստացել է 5113 դիմում-բողոք
Մարդու իրավունքների պաշտպանն այս տարվա մարտի 31-ին հրապարակել է «2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2016 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը: Թե հաղորդումը, թե զեկույցը ներառում է միայն մարտ ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի աշխատանքը՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2016 թ. փետրվարի 24-ին պաշտոնը ստանձնելու պահից:
Այդ ընթացքում ՄԻՊ աշխատակազմը ստացել է 5113 դիմում-բողոք, որից 1072-ը եղել է գրավոր դիմում-բողոք: Բանավոր դիմում-բողոքների հիման վրա իրավական խորհրդատվություն է ստացել 4041 անձ: Արագ արձագանքման արդյունքում կատարվել է 199, իսկ Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից՝ 213 այց: Քննարկված բողոքներով դրական լուծում է ստացել 243 գործ, իսկ արագ արձագանքմամբ՝ 201 գործ:
Տվյալները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Պատասխանելով հարցին, թե ստացված բողոքներից քիչ տոկոսն է դրական լուծում ստացել, ինչո՞ւ, նա ասաց, որ ներկայացված է միայն գրավոր բողոքների վիճակագրությունը:
«Բանավորները, երբ արձանագրում ենք հեռախոսազանգով, չի արտահայտվել այդ վիճակագրության մեջ: Բանավորների դեպքում ավելի շատ են»,- հավելեց Ա. Թաթոյանը:
Ներկայացված տվյալների համաձայն, դիմումները ստացվել են ինչպես Երևան քաղաքից (2590), նաև Հայաստանի տարբեր մարզերից: Դիմումներից 631-ը ուղղված է եղել ՀՀ ոստիկանության, 307-ը՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկների, 247-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի, 236-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարության, 233-ը՝ դատարանների, նաև՝ ԴԱՀԿ-ի, Երևանի քաղաքապետարանի, առողջապահության նախարարության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ քաղաքապետարանների և գյուղապետարանների դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում