Շերը Մեծ Բրիտանիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկացի հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ է արել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա հայտարարել է Լոս Անջելեում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերայից հետո Press Association գործակալությանը տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Շերի խոսքերով՝ Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների իշխանությունները Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունը չեն ճանաչել որպես ցեղասպանություն, քանի որ Հայաստանը նրանց տալու բան չունի:
«Մենք փոքր ենք: Հայաստանը շրջափակված է: Մենք նավթ չունենք: Մենք նրանց ոչինչ չունենք տալու»,- ասել է Շերը:
Հարցին՝ հույս ունի՞, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, Շերը պատասխանել է. «Ոչ»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա այլ մարդկանց հետ. աստղերը՝ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերային
- Անդրե Աղասի. Օգնեք ինձ պահել Քըրքի «խոստումը»
- «Խոստումը» ֆիլմը ներկայացվել է Էլթոն Ջոնի հիմնադրամի բարեգործական երեկոյին
- Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի թրեյլերը՝ պրեմիերայից առաջ
- Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը մեծ էկրանին կլինի դեկտեմբերին
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան