Մարտունիում սպայական նոր թաղամաս Է բացվել
Արցախի Մարտունի քաղաքում պետական միջոցներով սպայական ընտանիքների համար նախատեսված բազմաբնակարան երեք շենքեր են կառուցվել: Բացումը երեկ էր: Արարողությանը մասնակցել են Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և զինվորական բարձրաստիճան ղեկավարությունը:
Արցախի Հանրապետության կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, բնակարանների բանալիներն է հանձնել 67 թոշակառու և ծառայության մեջ գտնվող զինվորականների ընտանիքների:
«Կառավարությունը մշտապես ուշադրության ներքո է պահել զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքները և պատրաստ է շարունակաբար միջոցներ ուղղել նրանց բնակարանային պայմանների բարելավման գործին»,-ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նաև շրջայց է կատարել նոր թաղամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքների և նորակառույց բնակարանների պայմաններին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին