Ապրիլի 24-ը ԱՄՆ Օրանժ շրջանը հռչակել է հիշատակի օր
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օրանժ շրջանը (Օրանժ Քաունթի) ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: «Ասպարեզ»-ի հաղորդմամբ, այդ մասին որոշումն ընդունվել է շրջանի խորհրդի նիստում:
Նիստին ներկա են եղել շրջանի հայ համայնքի ներկայացուցիչները, նաև Սուրբ Աստվածածին և Սրբոց Քառասուն Մանկանց եկեղեցու հոգևոր հայրերը, ովքեր ելույթ են ունեցել նիստին:
Խորհրդի նախագահ ատենապետ Միշել Սթիլը նիստի բացմանը հայտարարել է, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, որի ընթացքում ավելի քան 1,5 միլիոն հայ է զոհվել: