Թուրք գեներալի տանը հայտնաբերվել է Բագրատունիների մասին գիրք
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող գեներալ-մայոր Էրհան Ջահայի տանը ոստիկանությունը խուզարկության ժամանակ հայտնաբերել է «Օսմանյան կայսրությունից մինչև հանրապետություն, ծպտյալ հրեաներ և Բագրատունիներ» խորագրով գիրք: Գիրքը կցվել է մեղադրական զեկույցին։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության` գրքի հեղինակն է թուրք գիտնական, հետազոտող, սյունակագիր Ահմեթ Աքգյուլը:
Թուրքական աղբյուրը նշում է, որ Թուրքիայում Բագրատունի անվանումը օգտագործվում է Թուրքիայի հայկական համայնքում ապրող ծպտյալ հրեաներին բնորոշելու համար։ Իսկ 2015-ին Բագրատունիների մասին իր հայտնի նզովքում խոսել էր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը՝ ասելով.
«Թող Ալահը պատժի բոլոր ահաբեկչական կազմակերպություններին: Թող Ալահը պատժի Բագրատունի ահաբեկչական կազմակերպությանը»: